Գողացել են դեռ չհեռարձակված հեռուստատեսային մի քանի շոուների դրվագներ08.01.2017
Հաքերները ջարդել են ամերիկյան «НВО» կաբելային հեռուստատեսության ներքին ցանցը և գողացել դեռ եթեր չհեռարձակված հեռուստատեսային մի քանի շոուների դրվագներ, որոնց թվում նաև համաշխարհային համբավ վայելող «Գահերի խաղ» հեռուստասերիալի նոր դրվագի սցենարը, որի պրեմիերան պետք է կայանա եկող շաբաթ: Այդ մասին տեղեկացնում է «ew.com»-ը:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Հեռուստաընկերությունը համագործակցում է իրավապահների հետ հանցագործներին բացահայտելու համար:
«НВО» կաբելային հեռուստատեսության «Գահերի խաղ» հեռուստասերիալը նկարահանվում է ըստ ամերիկացի գրող Ջորջ Մարտինի «Սառույցի և բոցի երգը» գրքի: Այս նախագծի պրեմիերան կայացել է 2011թ.-ի ապրիլի 17-ին: 2017թ.-ին սկսվեց մեծ մասսայականություն վայելող ֆիլմի 7-րդ սեզոնը: 2018թ.-ին կթողարկվի սերիալի 8-րդ սեզոնը և նախագիծը կփակվի:
Այս թեմայով այլ հղումներ-1
Այս թեմայով այլ հղումներ-2