Ժա Ժա Գաբորը վախճանվեց իր ծննդյան 100 ամյակը լրանալուց 2 ամիս առաջ12.20.2016
99 տարեկան հասակում սրտամկանի կաթվածից մահացել է ծագումով հունգարացի, հոլլիվուդյան դերասանուհի Ժա Ժա Գաբորը: Սա պատահել է արտիստուհու 100-ամյակը բոլորելուց ընդամենը երկու ամիս առաջ: Այդ մասին նրա 9-րդ ամուսնու տարածած հայտարարությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «thr.ru»-ին:
Նրա մասնակցությամբ նկարահանված հայտնի ֆիլմերից է Ջոն Հյուսթոնի «Մուլեն Ռուժը, մի փոքր դեր Օրսոն Ուելսի «Չարի կնիք» կինժապավենը և այլն: Գաբորը գրել է մի գիրք իր հիշողությունների մասին և թողել է աէրոբիկայի վարժությունների մի տեսագրություն՝ իր կատարմամբ:
Նա ամուսնացել է 9 անգամ: Վարել է աշխարհիկ բուռն կյանք: Ունեցել է մի դուստր, որը մահացել է 2015 թ.-ին: