Մահացել է Արա Գյուլերը10.18.2018
Մահացել է ստամբուլահայ լեգենդար լուսանկարիչ Արա Գյուլերը: Այդ մասին են տեղեկացնում օրվա թուրքական լրատվամիջոցները:
«Ստամբուլի աչքը», նրան նաև այդպես էին անվանում, վախճանվել է հոկտեմբերի 17-ի երեկոյան, 90 տարեկան հասակում: Ըստ «dailysabah.com»-ի Գյուլերի մահը վրա է հասել սրտամկանի տագնապի հետևանքով: Լուսանկարիչը կյանքին հրաժեշտ է տվել Ստամբուլի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունք տեղափոխվելուց հետո:
Գյուլերը Թուրքիայում բնակվող ամենահայտնի լուսանկարչն էր: Ծագումով հայ արվեստագետը, որի լուսանկարներին հայ արվեստասերները և հետաքրքրվողները ծանոթացել են Երևանում մի քանի անգամ բացված անհատական ցուցահանդեսներով, Թուրքիան ներկայացնող առաջին և միակ մարդն էր, որ դարձել է Ամերիկայի մեդիալուսանկարչական ընկերության անդամ:
Գյուլերը լուսանկարչությամբ զբաղվել է 1950-ական թվականներից: Նա այդպես էլ հավատարիմ մնաց սև-սպիտակ լուսանկարչությանը և այդ բնագավառում հասավ այնպիսի մեծ և հզոր գեղարվեստական որակների, որ ժամանակին մեծն Պիկասոն նրան բնութագրեց հետևյալ խոսքերով. «Թուրքիայում Պիկասոյի մեկ բնօրինակ կա և նա տանն է»:
Իսկ ինքը՝ Գյուլերը իր արվեստի մասին խոսելիս նշել է, որ լուսանկարչությունը պարտադիր չէ, որ արվեստ լինի, բայց այն պետք է փոխանցի պատմական փաստը: Նա կարծում էր, որ լուսանկարչությամբ որսում են պատմությունը, «Դուք այն կանգնեցնում եք մեքենայի օգնությամբ»:
«dailysabah.com»-ը նշել է, որ հայ-թուրքական լուսանկարչի աշխատանքի կարևորությունը ամփոփվում է այն բանում, որ նա կարողանում էր մթնոլորտի առօրյականությունը և սովորական իրերը վերածել անսովոր պահերի և հերոսների:
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: