Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Լայմա Վայկուլե․ «Չեմ հասցնի ապրել մինչև այն ժամանակը, երբ դա տեղի կունենա»

11.01.2023


«Ծանոթներիցս մեկը ինձ պատմել է, որ Հին Հունաստանում ապուշ («իդիոտ») էին անվանում այն մարդկանց, որոնք չէին հետաքրքրվում քաղաքականությամբ։ Եվ հիմա դա շատ բան է բացատրում։ Ես ափսոսում եմ, որ նախկինում հեռու էի դրանից։ Բայց հիմա բոլորը, ովքեր լռում են և ասում, որ հեռու են քաղաքականությունից՝ իսկական ապուշներ են»,֊ մի մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է խորհրդային և ռուսական էստրադայի գերաստղ, լատիշ երգչուհի Լայմա Վայկուլեն։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով « superhear.info»֊ին։

Երգչուհին ասել է, որ նախկինում ինքը հեռու է եղել քաղաքականությունից, բայց հիմա, արդեն չի կարող լռել։ Ըստ նրա Ռուսաստանը, որտեղ հիմնականում ինքը ծավալում էր իր գործունեությունը, կորցրել է հսկայական մշակութային արժեքներ։ Այնտեղ այլևս չկան աստղեր, որոնք կկարողանային դառնալ Գալկինի և Պրիմադոննայի (Ալլա Պուգաչյովայի֊խմբ․) արժանապատիվ փոխարինողներ։

Երգչուհին նաև հայտարարել է, որ երբեք չի վերադառնա Ռուսաստան։ Իսկ եթե վերադառնալու ցանկություն առաջանա, ապա միայն այն դեպքում, եթե այնտեղ կատարվեն գլոբալ փոփոխություններ։ «Պետք է պատահի այն, ինչ 90֊ականներին»,֊ նշել է նա;

Վայլուլեն առայժմ չի հավատում Ռուսաստանում լավ կյանքի հնարավոր լինելուն և ընդգծել է, որ հավանաբար չի հասցնի ապրել մինչև այն ժամանակը, երբ դա տեղի կունենա։





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 91 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ