Որոշել են չմասնակցել կինոփառատոններին07.09.2014
Հուլիսի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ է մտել կինովարձույթի պարտադիր վկայակաների մասին օրենքը, որի համաձայն ֆիլմերի ցուցադրումը նույնիսկ կինոփառատոնների ժամանակ առանց այդ փաստաթղթի առկայության արգելվում է: Այդ մասին ռուսական լրատվամիջոցներում վերջին շրջանում շրջանառվող տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Ռուսաստանի մշակույթի նախարարության կինեմատոգրաֆիայի դեպարտամենտը ստեղծված կացության վերաբերյալ անհանգստություն է ցուցաբերել՝ նշելով, որ դրա հետևանքով կարող է կտրուկ նվազել ոչ կոմերցիոն կինոյի ցուցադրության ծավալը, որը կինոշուկայում ունի իր առանձին անկյունը:
Իսկ ՌԴ կինեմատոգրաֆիստների միության ղեկավար Նիկիտա Միխալկովը պնդում է, որ օրենքը շտկելու խնդիր կա, հակառակ պարագայում աներևակայելի աստիճանի կարյունազրկվեն իրենց երկրում կազմակերպվող կինոփառատոնները:
Այս դիրքորոշումը կիսում են նաև բազմաթիվ այլ կինոգործիչներ:
Այսպես, կինոռեժիսոր Մարինա Ռազբեժկինան հայտարարել է, որ այդ օրենքի պատճառով իր դպրոցի սաները և շրջանավարտները որոշել են չմասնակցել ռուսաստանյան կինոփառատոններին, թեև նրանցից շատերը սեփական միջոցներով ֆիլմեր են նկարահանել:
Հանրային կարծիքի այս ֆոնի վրա ՌԴ մշակույթի նախարարությունը որոշել է ևս մեկ անգամ վերլուծել և անդրադառնալ կինոյին առնչվող նորմատիվային փաստաթղթերին: