Ալեքսանդրա Պախմուտովան այսօր նշում է իր 85-ամյակը11.09.2014
Այսօր՝ նոյեմբերի 9-ին, լրանում էԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի, կոմպոզիտոր Ալեքսանդրա Պախմուտովայի ծննդյան 85-ամյակը: Ճամաչված և սիրված երգահանին հոբելյանի առթիվ շնորհավորանքի խոսքեր են հղել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ նախկին խորհրդային երկրների թե ղեկավարներ և թե շարքային երաժշտասերներ: Այդ մասին ռուսական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Կոմպոզիտորի ծննդյան տոնակատարությունները մեկնարկել են շատ ավելի վաղ:
Ասենք, որ դեռ սեպտեմբերի վերջին ՌԴ նախագահ Պուտինի հրամանագրով Պախմուտովան պարգևատրվել է «Հայրենիքին ծառայելու համար» 3-րդ աստիճանի շքանշանով:
Իսկ նոյեմբերի 3-ին Կրեմլի պետական դահլիճում նրա պատվին կայացավ առաջին՝ «Սիրո տոն» խորագիրը կրող, համերգը: Դրանից հետո նույնպիսի միջոցառումների մի երկար շղթա սկսվեց և դեռ շարունակվում է նաև Մոսկվայի մի շարք այլ համերգասրահներում և Ռուսաստանի մյուս քաղաքներում (Վոլգոգրադ, Օրենբուրգ, Կիրով, Կազան և այլուր):
Իսկ այսօր իր շնորհավորական ուղերձում ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, բարձր գնահատելով նրա արվեստը, մասնավորապես նշել է, որ Պախմուտովային հաջողվել է «երաժտության մեջ փոխանցել» իրենց երկրի պատմության մի ամբողջ ժամանակաշրջան և ստեղծել այնպիսի երգեր, որոնք վերածվել են «հիթերի» դեռ « շատ ավելի շուտ, քան այդ հասկացությունը մտել է մեր կյանք»:
Իսկ Բելոռուսի նախագահ Ա. Լուկաշենկոն շնորհավորելով կոմպոզիտորին, նրան անվանել է «երկրի բարի բարեկամ» և նշել, որ նա ստեղծել է լավատեսական այնպիսի երգեր, որոնք ունկնդրին «ներշնչում են ստեղծարար էներգիա և սեր հայրենիքի նկատմամբ»:
Ալեքսանդրա Պախմուտովան ավելի քան 400 երգերի հեղինակ է: Նա ստեղծագործում է երաժշտական ամենատարբեր ժանրերով, սակայն նրա երգերը և բանաստեղծությունները առանձնահատուկ տեղ են զբաղեցնում ռուսական մշակույթի մեջ: