Այսօր մեկնարկում է «Կանն-72-ը»05.14.2019
Այսօր՝ մայիսի 14-ին, Ֆրանսիական Կանն քաղաքում բացվում է նշանավոր միջազգային կինոփառատոնը: Այս տարի մրցույթում միանգամից կներկայացվի 4 ֆիլմ, որոնք ստեղծել են կին ռեժիսորները: Այդ մասին «ru.euronews.com»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Ասենք, որ կինոփառատոնի ողջ պատմության ընթացքում, մինչև այժմ, միայն մեկ կին կինոգործչի՝ նորզելանդացի ռեժիսոր Ջեյն Քեմփիոնին է հաջողվել արժանանալ այս ստուգատեսի գլխավոր մրցանակին՝ «Ոսկե արմավենու ճյուղին»:
Ի դեպ, Քեմփիոնի այդ ֆիլմը, 1993թ.-ին թողարկված «Դաշնամուր» վերնագրով դրաման, աչքի է ընկել նաև ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ և պարգևատրվել է «Լավագույն սցենար» անվանակարգում:
Կաննում մեկնարկող 72-րդ կինոփառատոնի մրցութային հանձնաժողովը, գլխավորելու է մեքսիկացի ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն:
Կինոփառատոնի աշխատանքները կմեկնարկեն Ջիմ Ջերմուշի «Մահացածները չեն մահանում» ֆիլմի ցուցադրությամբ, որի գործողությունները ծավալվում են մի փոքրիկ, խաղաղ քաղաքում: Մահացածները հառնում են գերեզմաններից և հարձակվում բնակիչների վրա...
Հիշեցնենք, որ մրցութային ծրագրում ընդգրկվել է նաև Քվենթին Տարանտինոյի նոր «Մեկ անգամ Հոլլիվուդում» նոր ֆիլմը, որտեղ նկարահանվել են Լիոնարդո դի Կապրիոն, Բրեդ Փիթը և Մարգո Ռոբբին:
«Կանն-2019»-ի «Ոսկե արմավենու ճյուղի» հավակնորդներից մեկը Իսպանացի ռեժիսոր Պեդրո Ալմադովարն է՝ իր «Ցավ և փառք» ֆիլմով, որը ծերացող կինեմատոգրաֆիստի մասին մի պատմություն է: Այստեղ գլխավոր դերերում հանդես են գալիս Անտոնիո Բանդերասը և Պենելոպա Կրուզը:
Կաննի 72-րդ փառատոնը այս տարի առանձնահատուկ կառանձնացնի նաև անցյալ տարիների կինոաշխարհի մեծություններից մեկին՝ Ալեն Դելոնին: Ֆրանսիացի նշանավոր արտիստին, կինոյում հասած մեծ հաջողությունների համար կտրվի պատվո «Ոսկե արմավենու ճյուղ»:
Կաննի 72-րդ միջազգային կինոփառատոնը կշարունակվի մինչև մայիսի 25-ը:
Այս թեմայով այլ հղումներ-1