Մահացել է Նոբելյան մրցանակակիր հումանիստը07.15.2014
Անգլերենով ստեղծագործող հարավաֆրիկացի գրող և բանաստեղծուհի Նադին Գորդիմերը, ով 1991թ.-ին արժանացել է գրականության գծով նոբելյան մրցանակի, 91 տարեկան հասակում մահացել է Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում (ՀԱՀ): «РИА Новости»ի փոխանցմամբ հաղորդում է «Reuters»-ը՝ հղում անելով գրողի ընտանիքին:
Գրողը մահացել է Յոհանեսբուրգի իր բնակարանում անցյալ կիրակի երեկոյան, հարազատների շրջապատում:
Նադին Գորդիմերը ծնվել է Յոհանեսբուրգից ոչ հեռու գտնվող Սպրինգս ավանում: Նա ՀԱՀ ներգաղթած հրեաների դուստր է: Գրական փորձերն սկսել է 9 տարեկանից: Իսկ նրա «Վաղը կրկին արի» պատմվածքը տպագրվել է, երբ ընդամենը 15 տարեկան էր:
Գորդիմերին համաշխարհային հռչակ բերեց 1981թ.-ին հրապարակված« Ջուլայի ժողովուրդը» վեպը: Նրա գործերի մեծ մասի հիմքում ընկած է ՀԱՀ-ում սև և սպիտակամաշկ բնակիչների միջև ապարտեիդի ազդեցության քայքայքայիչ գործունեության թեման: