Ստաս Նամինը ներկայացվել է Սարանսկ քաղաքի «Էրզի» թանգարանում07.14.2023
Ռուսաստանի կազմում գտնվող Մորդովիայի Սարանսկ քաղաքի «Էրզի» թանգարանում բացվել է ծագումով հայ, կոպոզիտոր, թատերական գործիչ և նկարիչ Ստաս Նամինի «Փնտրելով գեղեցկությունը» վերտառությամբ գեղանկարների անհատական ցուցահանդեսը։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։
Ցուցահանդեսի բացման արարողությանը Նամինը մասնակցել է տեսաուղերձով և խոստացել է հավաքվածներին առաջիկայում այցելել Սարանսկ։
Ցուցադրությունում տեղ են գտել 68 նկար, որոնք խմբավորված են 6 թեմատիկ ուղղություններում՝ «Թիթեռնիկների գաղտնի կյանքը», «Հայաստան»․ «Ձիեր», «Ազատության դեմքերը», «Պիկասոյի հանճարը» և «Հենման կետեր»։
Կազմակերպիչները նշել են, որ դրանք արվեստագետի վիզուալ ստեղծագործությունների սոսկ մի քանի ուղղություններն են, որոնք Ստաս Նամինը ստեղծել է 2023թ․֊ին։
Ստաս Նամինը Խորհրդային Միության բոլշևիկյան սերնդի կոմունիստ Անաստաս Միկոյանի թոռն է։ Նա Ռուսաստանում և նրա սահմաններից դուրս հայտնի արվեստագետ է։ Հիմնել է «Ցվետի․ («Ծաղիկներ») երաժշտական խումբը; Բազմաթիվ երգերի հեղինակ է։ Բացի իր գեղարվեստական ղեկավարությամբ գործող թատրոնից, զբաղվում է նաև կինոնկարահանումներով։ ԽՍՀՄ֊ում առաջին երաժշտական տեսահոլովակի հեղինակն է։
Ցուցահանդեսը կգործի մինչև օգոստոսի 6֊ը։
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։