Վերա Լինը իր 100 ամյակի կապակցությամբ կթողարկի նոր ալբոմ02.02.2017
Բրիտանացի երգչուհի Վերա Լինը մեկ ամիս հետո իր 100 ամյակը լրանալու կապակցությամբ կթողարկի ժամանակակից մշակումներով իր դասական կոմպոզիցիաների իր նոր ձայնապնակը: Այդ մասին «Reuters»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
«Vera Lynn 100» խորագիրն ստացած ալբոմում կներկայացվեն նաև այնպիսի հայտնի երգեր, ինչպիսիք են «We՝ll Meet Again»-ը և «Sailing»-ը:
Նախատեսվում է, որ այն վաճառքի կհանվի մարտի 17-ին՝ երգչուհու ծննդյան հոբելյանից 3 օր առաջ:
Ի դեպ, երգչուհին շատ է զարմացել, երբ նրան հայտնել են, որ իր երգերը դեռ դուր են գալիս մարդկանց, որոնք առավել մոդայիկ էին դեռ շատ տարիներ առաջ:
2009թ.-ին Լինը 92 տարեկան էր և այդ ժամանակ համարվեց ամենատարեց բրիտանացի երգչուհին, իսկ նրա ձայնապնակը դարձավ երկրի այդ տարվա ամենամասսայականը՝ հիթ-շքերթում:
Վերա Լինը ծնվել է 1917թ.-ի մարտի 20-ին: Նա առաջին ագամ հանդես է եկել 1935թ.-ին՝ ռադիոյով: Նա մեծ ճանաչում է ձեռք բերել Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, երբ վարում էր ВВС-ով հեռարձակվող հաղորդումները երկրից դուրս մարտնչող զինվորների համար: