Գարիկ Մարտիրոսյանը ցանկանում է, որ իրենց տունը Յուրմալայում կառուցի կինը09.30.2013
Հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանը նախընտրում է ընտանիքով հանգիստն անցկացնել Յուրմալայում: Դրա համար նա յուրաքանչյուր հանգստի շրջանում վարձում է առանձին մի քոթեջ: Սակայն, վերջերս նա խոստովանել է, որ պատրաստվում է Յուրմալայում իր սեփական տունը կառուցել,- հաղորդում է «newsru.com» կայքը:
«Ես և կինս վաղուցվանից ենք երազում այդ մասին: Ընդ որում, ես երազում եմ, իսկ նա՝ պետք է իրականացնի: Ընդհանրապես մեր ընտանիքում «իսկական տղամարդու» կոչումը առավել շատ վաստակել է կինս: Որովհետև նա է տղայիս ունեցել, իսկ մոտ ժամանակներում պետք է ծառեր տնկի և տուն կառուցի Մերձմոսկվայում»,- փոխանցում է Գ. Մարտիրոսյանի խոսքերը կայքը՝ հղում անելով «7 Դնեյ» հանդեսին:
Կինն, իր հերթին, խոստովանեց, որ երազանքներում ինքը տեսնում է, թե ինչպիսին է լինելու իրենց տունը՝ անպայման հատակից մինչև առաստաղ պատուհաններով և պատի վառարանով: «Գարիկի համար՝ դաշնամուր, ինձ համար՝ հսկայական հանդերձարան, որտեղ կտեղավորվեն բոլոր հագուստները: Եվ իհարկե, մեծ և լուսավոր ճաշասենյակ, որտեղ երեկոները կհավաքվի մեր ընտանիքը, իսկ հանգստյան օրերին՝ մեր բարեկամները: Մնում է, որ այդ ամենը իրականություն դարձնենք»,- ամփոփել է Ժաննան:
Մարտիրոսյանը վստահ է, որ իր կինը կհաղթահարի բոլոր խնդիրները, չէ՞ որ, ինչպես նա է ասում, ինքը ոչինչ չի հասկանում ոչ միայն շինարարությունից, այլ նաև վերանորոգումից և, ընդհանրապես, բոլոր կենցաղային հարցերի լուծումը նա լիովին վստահում է Ժաննային:
«Նա անձամբ է զբաղվել Մոսկվայի մեր բնակարանի վերանորոգմամբ, իսկ հիմա, ըստ ամենայնի, կսկսի ղեկավարել շինարարությունը: Երևի իրեն դուր է գալիս գնել նյութեր և վիճել աշխղեկների հետ: Իսկ ինձ՝ ոչ: Բայց ամեն օր հասակ առնող երեխաների համար տունը անհրաժեշտ է»,- վստահ նշել է շոումենը:
Մի փոքր ավելի վաղ Գարիկը ասել էր, որ Յուրմալայում իր աչքով է դիպել մի «փոքրիկ բնակարան»: