Փառատոնի առաջին ֆիլմը՝ սոցիալական ցանցերում կոլեկտիվ գոյատևման մասին է09.26.2018
Այսօր, սեպտեմբերի 26-ին, Մոսկվայում մեկնարկել է փորձարարական կինոյի MIEFF 3-րդ միջազգային փառատոնը, որի համար հարթակ են հանդիսանալու «էլեկտրաթատրոն Ստանիսլավսկի» թատրոնը և Վավերագրական կինոյի կենտրոնը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում է անելով «colta.ru»-ին:
Մոսկովյան այս փառատոնի մրցութային ծրագրում ներկայացված են ամենատարբեր երկրներում արտադրված լավագույն փորձարարական կինոնկարները:
Ֆորումը կբացի նիդրլանդական METAHAVEN դիզայն ստուդիայի և վավերագրող Ռոբ Շրյոդերի համատեղ արտադրության «Սևեռվածները» ֆիլմով, որն անդրադառնում է սոցիալական ցանցերի ժամանակաշրջանում կոլեկտիվ գոյատևելու նոր ուղիներին:
Փառատոնի հագեցած ծրագրում կազմակերպիչները տեղ են հատկացրել նաև ռուսական ժամանակակից կինեմատոգրաֆի սկզբնավորողներից մեկին՝ Սերգեյ Էյզենշտեյնին, որի 120-ամյակը լրանում է ընթացիկ տարում: «Էյզենշտեյն. Screen Life» ծրագրով այս հոբելյանը կնշանավորվի Զոյա Բելոֆի «Ապակե տուն» ֆիլով, որը պատմում է Հոլլիվուդում Սերգեյ Էյզենշտեյնի չիրականացված նախագծի մասին:
MIEFF-2018-ը կեզրափակվի սեպտեմբերի 30-ին՝ Մոսկվայոի Ազգությունների թատրոնի նոր դահլիճում: