Պրոֆեսորը հեռացվել է երբեմնի իր անվան կրթօջախից04.12.2022
Այսօր, ապրիլի 12֊ին, Մոսկվայի Թատերական արվեստի բարձրագույն դպրոցից (Կոնստանտին Ռայկինի թատերական դպրոցից) ռեկտորի հրամանագրով աշխատանքից ազատվել է այդ կրթօջախի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Ռայկինը։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am․֊ը՝ հղում անելով «iz.ru»֊ին։
Բուհի ղեկավարության որոշման հետ չի համաձայնվել ուսանողական խորհուրդը, որը հանդես է եկել հայտարարությամբ։ Ուսանողները նշել են, որ Ռայկինը իրենց դպրոցի գեղարվեստական ղեկավարն է հիմնադրման առաջին իսկ օրից։ Նրանք իրենց անհամաձայնությունն են արտահայտել դպրոցի ռեկտոր Անատոլի Պոլյանկինի որոշման հետ և այն համարել ուսանողների շահերին հակառակ։ Ուսանողները կոչ են արել ՌԴ կրթության տեսչությանը ուշադրություն դարձնել ստեղծված իրավիճակին և «թույլ չտալ, որպեսզի խարխլեն յուրահատուկ կրթական հաստատությունը»։
Ի դեպ, ոչ վաղ անցյալում այս դպրոցը կրել է աշխատանքից այժմ հեռացված Կոնստանտին Ռայկինի անունը։ Սակայն ռեկտորի հրամանով, դա նույնպես հեռացվել է հաստատության անունից։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի ժողովրդական արտիստ, պրոֆեսոր, ՌԴ պետական մրցանակի կրկնակի դափնեկիր Կոնստանտին Ռայկինը նաև հայտնի «Սատիրիկոն» թատրոնի գեղարվեստական ղեկավարն է։