Կինովարձույթի վկայականի գինը առաջարկել են բարձրացնել 1500 անգամ01.24.2017
Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը հանդես է եկել իրենց երկրում կինովարձույթի վկայականների գինը 1500 անգամ մեծացնելու առաջարկով: Դա նշանակում այդ կինոշուկայում կինոյի ցուցադրության թույլտվությունը կարժենա 5 մլն ռուբլի: Այդ մասին «РИА новости»-ի տեղեկատվությունը փոխանցում է«taglur.am»-ը:
Դա արվում է այն նպատակով, որպեսզի երկրում կրճատվի հոլլիվուդյան ֆիլմերի թիվը, տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով կինոյի հիմնադրամի կառավարիչ տնօրեն Անտոն Մալիշևին:
Իսկ այդ առթիվ ՌԴ Մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին հայտարարել է, որ հայրենական կինեմատոգրաֆիայի զարգացման համար անհրաժեշտ է ուժեղացնել պետական հովանավորչությունը, հաղթահարել համացանցային ծովահենությունը և ռուսական կինոներին տալ լավագույն վարձութային պայմանները:
Ասենք, որ հոլլիվուդյան ֆիլմերը այսօր ռուսական կինոշուկա մուտք գործելու համար վճարում են 3,5 հազար ռուբլի: