Ռեժիսորի ԱՄՆ-ին արտահանձնելու հարցը դատարանը կլսի փետրվարի 25-ին02.21.2015
Կինոռեժիսոր Ռոման Պոլանսկին փետրվարի 25-ին կներկայանա Լեհաստանի Կրակով քաղաքի դատարան, որտեղ պետք է լսվի նրան ԱՄՆ արտահանձնելու հարցը: Այդ մասին «utro.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Ռեժիսորը, ով այս օրերին Լեհաստանում նախապատրաստվում է նկարահանումների, համաձայնվել է անձամբ ներկայանալ դատարանին, այդ մասին հայտնել է նրա փաստաբանը: Նույնիսկ, եթե դատարանը հաստատի նրան արտահանձնելու հարցը, երկրի արդարադատության նախարարությունը իրավունք ունի այդ դատավճիռը չեղյալ համարել:
Հիշեցնենք, որ անցյալ տարի նոյեբերին Լեհաստանի դատախազությունը ամերիկյան կողմի խնդրանքով հարցաքննեց 81-ամյա ռեժիսորին, բայց Պոլանսկուն չձերբակալեց:
ԱՄՆ-ն ջանք է գործադրում, որպեսզի Պոլանսկին արտահանձնվի: Նա այդ երկրի իրավապահ մարմինների կողմից մեղադրվում է 1977 թ.-ին 13-ամյա անչափահաս աղջկա հետ սեռական կապի մեջ մտնելու համար: