Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հայտնաբերվել է Պոլ Սեզանի մինչ այժմ անհայտ մի որմնանկար

02.22.2024


Ֆրանսիայի հարավ֊արևելքում գտնվող Էքս֊ան֊Պրովանս քաղաքում, որտեղ անցել է պոստիմպրեսիոնզմի խոշորագույն ներկայացուցիչներից մեկի՝ Պոլ Սեզանի (1839֊1906թթ․) մանկությունը, տներից մեկի պատի սվաղի և պաստառների տակ հայտնաբերվել է նկարչի վրձնած մի որմնանկար, որը անհայտ է մասնագիտական շրջանակներին։ Այն ստացել է «Entree du port» («Ժամանում նավահանգիստ») անունը։ Փորձագետների գնահատմամբ որմնանկարը արվել է Քլոդ Ժոզեֆ Վերնեյի կամ Քլոդ Լորրենի ազդեցությամբ։Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «artguide.com»֊ին։

Նախկինում հայտնի էր Սեզանի 9 որմնանկար, որոնք ստեղծվել են 1859 և 1869թթ միջակայքում։ Դրանք 1899թ․֊ին Գրանել Կորսի ընտանիքին պատկանող տան վաճառքից հետո փոխադրվել են կտավների վրա և հիմա պահվում են, օրինակ Փարիզի Օրսե և Պտի֊Պալե թանգարաններում, մյուս մասն էլ հայտնվել են տարբեր երկրների ցուցասրահներում։ Սեզանի այդ բոլոր աշխատանքները նշված են Ջոն Ռևալդի կազմած կատալոգում, որը, հիմա, անշուշտ, կլրացվի նաև «Ժամանում նավահանգիստ» որմնանկարի մասին տեղեկատվությամբ։




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 32 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ