Ջութակահարը համերգի հասույթը կնվիրի թատրոնին և նրա գեղարվեստական ղեկավարին11.13.2017
Այսօր՝ նոյեմբերի 13-ին Մոսկվայի «Գոգոլ կենտրոն» թատրոնում համերգով հանդես է գալու ջութակահար Գիդոն Կրեմերը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «colta.ru»-ին:
Այս համերգը, որից ստացված հասույթը կնվիրաբերվի «Գոգոլ կենտրոն» թատրոնին, որպես դրամական օգնություն և զարգացմանը նպաստող միջոց, ջութակահարը համարում է իր համեստ ներդրումը ռեժիսոր Կիրիլ Սերեբրեննիկովին և նրա ծրագրերին օժանդակելու համար:
Ասենք, որ Գիդոն Կրեմերը ծագումով լատիշ է և որպես երաժիշտ ձևավորվել է Խորհրդային Միությունում, իսկ այժմ ապրում և ստեղծագործում է Գերմանիայում: Նրա այս համերգի ժամանակ Ռուսաստանում առաջին անգամ կկատավի Մեչիսլավ Վայնբերգի 24 պրելյուդիաները:
Հիշեցնենք, որ թե Ռուսաստանում և թե արտասահմանում պահանջարկված ռեժիսոր Կիրիլ Սերեբրեննիկովը օգոստոսի 23-ից գտնվում է տնային կալանքում: Դատարանն այդ պատիժը սահմանել է նրա գլախավորած մշակութային հաստատության կազմում գործող «7-րդ ստուդիայի» գործով:
Սերեբրեննիկովն ու նրա թատրոնի էլի մի քանի աշխատակիցներ մեղադրվում են պետական բյուջեից հատկացված ֆինանսական միջոցների յուրացման մեջ: Այս գործով տնային կալանքում է գտնվում նաև Ռուսաստանի երիտասարդական ակադեմիական թատրոնի տնօրեն Սոֆյա Ապֆելբաումը:
Կիրիլ Սերեբրեննիկովին այսպիսի աղմուկի մեջ ներքաշելու դեմ որպես բողոքի նշան և իրենց գործընկերոջը օժանդակություն հանդես են եկել բազմաթիվ ռուսական և արտասահմանյան մշակութային կազմակերպություններ, արվեստի գործիչներ:
Այս թեմայով այլ հղումներ-1