Լրտեսապատում «Սառը պատերազմից» մինչև «Սառը պատերազմ»06.24.2014
Ամերիկյան սերիալներում, ինչպես «Սառը պատերազմի բարի ժամանակներում» կրկին սկսել են կերտել ռուսական լրտեսների կերպարներ: Այդ մասին հաղորդում է «РИА Новости»-ն: Սակայն, ի տարբերություն նախորդ ժամանակաշրջանի, այսօր այդ լրտեսական կինոպատումներում հանդիպում են նաև դրական կերպարով օժտված ռուսական լրտեսներ:
«New York Times»-ը գրում է, որ խորհրդային տարիներից հետո ամերիկյան սերիալներում երևացող ռուս հերոսները միայն լրտեսներ չեն, այլ նաև բանդիտներ, հանցագործներ և... գիտնականներ:
Որպես օրինակ հիշատակվում է «Ամերիկացիները» սերիալը, որը կապույտ էկրան է բարձրացել 2013թ.-ին՝ «FX» հեռուստատեսությամբ: Այն ԿԳԲ-ի երկու գործակալների (կին և տղամարդ) մասին է, ովքեր որպես ամերիկացի ամուսիններ բնակվում են ԱՄՆ-ում Ռոնալդ Ռեյգանի ժամանակներում:
Մեկ այլ ֆիլմ էլ մինի-սերիալ է՝ «Ակտիվներ» վերնագրով: Այն ցուցադրվել է «ABC» հեռուստաալիքով: Այն պատմում է Օլդրիջ Էյմսի մասին, ով ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության բարձրաստիճան պաշտոնյա է, բայց աշխատում է ԽՍՀՄ-ի համար:
Կան ֆիլմեր էլ, որոնք ներկայացնում են կյանքը աշխարհի կործանումից հետո, որտեղ, միևնույնն է, Մոսկվան վստահության արժանի քաղաք չէ: Այդ ֆիլմն էլ սկսել է ցուցադրվել «TNT» ալիքով: Ցուցադրությունը սկսվել է կիրակի օրը: Ֆիլմը ունի «Վերջին նավը» վերնագիրը:
Աշնանը սպասվում է «Նվիրվածություն» սերիալի պրեմիերան «NBC» հեռուստատեսային ալիքով: Սա դրամա է, որի գործողությունները ծավալվում են «Սառը պատերազմի» տարիներին, բայց ոչ թե նախկին, այլ ներկա ժամանակներում: Դերասանուհի Հոուփ Դևիսը մարմնավորում է ռուս լրտեսուհուն, ով հեռացել է ռուսական հետախուզությունում իր աշխատանքից՝ հանուն այն բանի, որ ամուսնանա ամերիկացու հետ: Այն բանից հետո, երբ նրա որդին ընդունվում է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչություն, նախկին ղեկավարությունը ստիպում է, որ հերոսուհին վերադառնա իր աշխատանքին: