Վախճանվել է հայտնի որսորդ գեներալին մարմնավորած դերասան Ալեքսեյ Բուլդակովը 04.03.2019
68 տարեկան հասակում մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ալեքսեյ Բուլդակովը, որը հետխորհրդային տարածքում մեծ համբավ է ձեռք բերել «Ազգային որսորդության առանձնահատկությունները» ֆիլմում գլխավոր հերոսի դերակատարմամբ: Այդ մասին տեղեկացրել է «ՏԱՍՍ»-ը:
Ալեքսեյ Բուլդակովը մասնագիտական կրթությունը ստացել է Պավլոդար քաղաքի (Ղազախստան) Չեխովի անվան դրամատիկական թատրոնի թատերական ստուդիայում:
Աշխատել է Ղազախստանի և Ռուսաստանի մի շարք քաղաքների թատրոնում: 1993թ.-ի նա տեղափոխվել է Մոսկվա և որոշ ժամանակ աշխատել է Գորկու անվան գեղարվեստական թատրոնում:
Բուլդակովը առաջին անգամ կինոյում հանդես է եկել 1982թ.-ին ռեժիսոր Լեոնիդ Մակարիչևի «Կրակի միջով» ֆիլմում:
Իր կարիերայի ընթացքում դերասանը նկարահանվել է կատակերգական, դեդեկտիվ, պատմական և զինվորական ժանրերի 70 ֆիլմերում: