Անջելինա Ջոուլին կխաղա Մարիա Կալլաս 10.26.2022
Չիլլիացի ռեժիսոր Պաբլո Լարրաինը պատրաստվում է նկարահանել թվով 3֊րդ կենսագրական ֆիլմը։ Այս անգամ նա մեծ էկրան կբարձրացնի 20֊րդ դարի օպերային աստղ Մարիա Կալլասի կերպարը՝ ամերիկացի հայտնի կինոաստղ Անջելինա Ջոուլիի մարմնավորմամբ։ Այդ մասի «teatral-online.ru»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»֊ը։
Կինոնկարը, որ ստացել է «Մարիա» վերնագիրը, Փարիզում, 1970֊ական թվականներին երգչուհու կյանքի վերջի օրերի մասին է, որ ներկայացնում է ինքը՝ Կալլասը։
«Ես վաղուց էի երազում միահյուսել իմ երկու գլխավոր կրքերը՝ կինոն և օպերան։ Դա անել Անջելինա Ջոուլիի հետ միասին, վերին աստիճանի համարձակ և հետաքրքրասեր արտիստուհու հետ, անհավանական հնարավորություն է և իսկական նվեր»,֊ հայտարարել է Լարրաինը։
Իր հերթին Ջոուլին խոստովանել է, որ երազել է այսպիսի դերի մասին և ավելացրել, որ պատասխանատվություն է զգում այն բանի համար, թե ինչպիսի՞ Կալլասի կերպար կստեղծի էկրանին։ «Ես կանեմ ամենը, ինչ թույլ կտան ուժերս, որպեսզի հաղթահարեմ այդ խնդիրը»,֊ նշել է Ջոուլին։
Ավելացնենք, որ մինչ այս ֆիլմին անցնելը Լարրաինը նկարահանել և թողարկել է երկու կենսագրական գեղարվեստական կինոնկար Ջեկի Քենեդու մասին՝ Նաթալի Փորթմանի կատարմամբ և բրիտանական արքայադուստր Դիանայի մասին՝ Քրիսթիան Սթյուարթի կերպավորմամբ։