2 ֆիլմերում 2 հայտնի ռեժիսորներից մեկը խաղում է ինքն իրեն, իսկ մյուսը՝ գլխավոր հերոսի10.23.2014
Հոկտեմբերի 25-ին կկայանա Մոսկվայի Վախթանգովի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռիմաս Տումինասի մասին «Նավահանգստի ճանապարհին» վավերագրական ֆիլմի պրեմիերան; Ֆիլմը կցուցադրվի Մոսկվայում լիտվական կինոյի օրերի շրջանակում: Ցուցադրությունները հիմնականում կկայանան «Իլլյուզիոն» կինոդահլիճում;
Միջոցառման ընթացքում, ընդհանուր առմամբ, հանդիսատեսներին կներկայացվի 16 գեղարվեստական և 3 վավերագրական կինոժապավեն, որոնք նկարահանվել են լիտվացի կինեմատոգրաֆիստների կողմից՝ տարբեր տարիների:
Առաձին բաժին են կազմում նոր լիտվական կինոն ներկայացնող աշխատանքները: Դրանց մեջ են ոչ միայն ռեժիսոր Ռամունե Սակալաուսկայտեի ֆիլմը վախթանգովյան թատրոնը ղեկավարող իր նշանավոր հայրենակցի մասին, այլև, օրինակ, «Թռիչք Ատլանտյան օվկիանոսի վրայով» գեղարվեստական կինոնկարը, որտեղ, ի դեպ, կրկին կարելի է հանդիպել մեծ էկրան մուտք գործած լիտվացի պրոֆեսիոնալ թատերական գործիչի: Այդ ֆիլմի գլխավոր դերակատարներից մեկը « Meno Fortas» թատրոնի գեղարվեստական ղեկավար Էյմունտաս Նյակրոշյուսն է:
Ավելացնենք, որ լիտվական կինոնկարների մոսկովյան ցուցադրությունները տեղի կունանա հոկտեմբերի 24-26-ին: