Դերասանուհին պլաստիկ վիրահատությունը համեմատել է վանդալության հետՎերջերս «Harper's Bazaar» հանդեսին տված հարցազրույցում վամպիրի ու սովորական աղջկա սիրո մասին պատմող «Մթնշաղ» ֆիլմի գլխավոր դերակատաուհի՝ Քրիսթեն Սթյուարթը դատապարտել է իր բոլոր այն գործընկերներին, ովքեր իրենց դեմքի վրա վիրահատական միջամտություններ են կատարել: Այդ մասին «twilight-saga.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է ««taglur.am»-ը»:
«Ես երբեք չեմ պառկի դանակի տակ, - հայտարարել է դերասանուհին: - Ինձ սարսափեցնում է, անգամ, այդ մասին մտածելը: Ինձ թվում է, որ կանայք, ովքեր պլաստիկ վիրահատվում են, թռցրել են խելքերը: Դա վանդալություն է ինքն իր նկատմամբ»:
Արդեն շատերն են զարմանքով արձանագրում, որ վերջին ժամանակներում Հոլլիվուդի դերասանուհիների շրջանում նկատվում է սեփական դեմքը փոխելու յուրահատուկ մի միտում: Օրինակ, ոչ այնքան շատ ժամանակ առաջ այնպիսի մեծության աստղեր, ինչպիսիք են Ռենե Զելվեգերը և Ումա Թուրմանը, ենթարկվել էին դեմքի պլաստիկ վիրահատության և անմիջապես հայտնվել համացանցի օգտատերերի զանգվածային քննադատության կիզակետում: