Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ադրբեջանցիները անհանգստացել են, որ ՀՀ վարչապետը կապ ունի Պենելոպա Կրուզի հետ

10.08.2020

Իսպանացի հայտնի կինոաստղ Պենելոպա Կրուզը սոցիալական ցանցերում հաղորդագրություն է տարածել «355-ը» նոր ֆիլմի մասին՝ այդ հաղորդագրությանն ուղեկցող Կոլումբիայի պետական դրոշի լուսանկարով, որը դարձել է մեծ վիճաբանության նյութ հայերի և ադրբեջանցիների միջև։Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «vz.ru»֊ին։

Հիշեցնենք, որ Կոլումբիայի և Հայաստանի դրոշներն ունեն կարմրի, կապույտի և նարնջագույնի նույն համադրությունը, սակայն հակառակ դասավորությամբ։

Ադրբեջանցի օգտատերերը հարձակվել են հայերի վրա և Կրուզի տեղադրած լուսանկարի առթիվ մեղադրել հայերին, որ նրանք կոլումբիայի դրոշը չեն տարբերում հայկական խորհրդանիշից։

Հայ օգտատերերից մեկը նշել է, որ ադրբեջանցիները մեկ մարդու պես գրում են, թե, իբր, հայերը կարծում են, որ դա իրենց դրոշն է; Սակայն Կրուզի հաղորդագրության մեկնաբանությունների հատվածում ոչ մի հայի դիտողություն, ընդհանրապես, չի հայտնաբերվել։ Պարզապես հայերն ադրբեջանցիների այդ հանդիմանություններին ի պատասխան նշել են, որ ոչ մի շփոթմունք չկա, որ այդ թյուրիմացաբար բարձրացված աղմուկը ադրբեջանցիների մտքի արգասիքն է։

Այնուամենայնիվ, այս համացանցային դիպվածը դարձել է Լեռնային Ղարաբաղի մասին վիճաբանությունների առաջացման պատճառ։ Ադրբեջանցիները մտավախություն են ունեցել, որ հայերը կհայտարարեն, որ Պենելոպան նկարահանվել է այդ ֆիլմում, որպես հայերին իր օժանդակությունը ցուցադրելու արտահայտություն։ Նրանք նույնիսկ այն կարծիքն են տարածել, որ հայերը «Կոլումբիան համարում են «Մեծ Հայաստանի» » մի մասը և Կրուզին հարց են ուղարկել, թե նրա հետ արդյո՞ք կապ չի հաստատել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 782 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ