Դատական հայց է ներկայացրել՝ պահանջելով 25 մլն դոլար02.21.2014
25 մլն դոլարի դատական հայց է ներկայացրել «Գայլը Ուոլ սթրիթից» ֆիլմի պրոդյուսերներին Էնդրյու Գրին անունով այն բրոքերը, ով հանդիսացել է այդ կինոնկարի հերոսի՝ Նիկի Քոսքոֆի նախատիպը: Այդ մասին հաղորդում է «theguardian.com»-ը:
Բանն այն է, որ ֆիլմում ծաղրում են հերոսի կեղծամին: «Ֆիլմում կան տարբեր տեսարաններ, որոնցում պարոն Գրինի հերոսը ներկայացվում է որպես հանցագործ, թմրամոլ, խելապակաս և մարդ, ով զրկված է բարոյական և էթիկայի նորմերից »,- նշվում է հայցում: Գրինը նշում է, որ նման ձևով իրեն ներկայացրած ֆիլմը իր անձին մեծ վնաս է պատճառել:
Այդ ֆիլմում գլխավոր դերակատարը Լեոնարդո դի Կապրիոն է: Այն համարվում է կինոռեժիսոր Մարտին Սկորցեզեի եկամտաբեր ֆիլմերից մեկը: Այն ամերիկյան կինոէկրան է բարձրացվել 2013թ.-ի դեկտեմբերի 25-ին և հասցրել է հայտնվել նույնիսկ «Օսկար»-ի մրցապայքարի մեջ, որի արդյունքները հայտնի կդառնան 2014թ.-ի մարտի 2-ին: