Բրոնզաձույլ վարագույրին փորագրված են թատրոնին փառք բերած վերնագրերը09.14.2020
Այսօր, սեպտեմբերի 14-ին, Մոսկվայի Արբատ փողոցում, Վախթանգովի անվան ակադեմիական պետական թատրոնի առջև բացվել է մեծանուն ռեժիսորի հուշարձանը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:
«Շատ խորհրդանշական է, որ մենք հիմա բացում ենք հուշարձանը մի մարդու, որն ապրել կարճ և դժվար,. սակայն կարողացել է կրքոտ սիրել կյանքը, ստեղծել տոն՝ չնայած զրկանքներին և հիվանդություններին»,- բացման արարողության ժամանակ նշել է Մոսկվայի քաղաքապետարանի մշակույթի գծով կոմիտեի նախագահ Սվետլանա Յամպոլսկայան: Նա նաև ընդգծել է, որ Վախթանգովի ամենից լեգենդար «Արքայադուստր Տուրանդոտ» ներկայացումը սովորեցնում է, որ պետք չէ վախենալ դիմակներից, որովհետև նրանց ետևում կարելի է պահպանել վառ անհատականությունը և իրերի նկատմամբ սեփական հայացքը:
Իր մեծ պապի հուշարձանի բացման արարողությանը ներկա է եղել և իր ընտանիքի անունից ներկաների առջև ելույթ ունեցել Վախթանգովի ծոռնուհին՝ Դինա Եվգենևնան: Նա իր երախտագիտությունն է հայտնել թատրոնին, որի ֆինանսավորմամբ կառուցվել է հուշարձանը: Դրա համար , ընդհանուր առմամբ, պահանջվել է մոտ 25 մլն ռուբլի:
Եվգենի Վախթանգովին նվիրված բրոնզաձույլ կոմպոզիցիոն աշխատանքի կենտրոնում ռեժիսորը պատկերված է մի դիրքով, որը կարելի է տեսնել 1911-1613թթ. արված մի լուսանկարում: Նրա թիկունքում վարագույր է պատկերված, որի վրա փորագրված են այն 100 բեմադրությունների վերնագրերը, որոնց շնորհիվ կերտվել է թատրոնի փառքը:
Նշենք, որ այս արարողությամբ վախթանգովցիները նաև նշանավորել են իրենց նոր՝ 100-րդ հոբելյանական թատերաշրջանի բացումը:
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: