Քննչական կոմիտեն կտա բեմադրության վերաբերյալ իր գնահատականը08.02.2021
Ռուսաստանցի հայտնի դերասանուհի Լիա Ախեջակովան, «Առաջին հացը» բեմադրության պրեմիերայի շուրջ առաջացած աղմուկը մեկնաբանելով՝ նշել է, որ դա Իրենց թատրոնի գեղարվեստական ղեկավար Վիկտոր Ռիժակովի նկատմամբ չարարակամորեն տրամադրվածների գործն է, որոնք չեն ուզում նրան տեսնել «Սովրեմեննիկի» ղեկավարի պաշտոնում։ Այդ մասին ,teatral-online.ru»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»֊ը։
«Ո՞վ է այդ մարդկանց բորբոքել։ Ո՞վ է ամեն բան այլանդակել։ Ի՞նչպիսի վետերանների ենք ես ու իմ հեղինակը վիրավորում»,֊ հարցնում է Ախեջակովան և բացատրում, որ մոտավորապես հասկանում են, թե ովքեր են այդ մարդիկ։ «Թատրոնում կան մարդիկ, որոնք չեն ցանկանում, որպեսզի Ռիժակովը դառնա գլխավոր ռեժիսոր և սա դրա հետևանքն է»,֊նշել է արտիստուհին և ավելացրել, որ ըստ այդ մարդկանց ներկայացման մեջ «Ախեջակովան վիրավորում է վետրաններին, հայհոյում է, և դա թույլատրում է շատ վատ ռեժիսոր Ռիժակովը, որն անարժանորեն դարձել է «Սովրեմեննիկ» հիանալի թատրոնի գեղարվեստական ղեկավարը»։
Ախեջակովան նշել է, որ իր դերում անգամ մեկ բառ հայհոյանք չի եղել, իսկ «Առաջին հացը» պիեսը ընթանում է Ռուսաստանի 4 քաղաքների թատրոններում և որևէ պահանջ չի առաջացրել։
Ասենք որ, օրերս Ռուսաստանի քննչականկոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը հանձնարարել է իրեն ենթակա համապատասխ ստորաբաժանմանը ուսումնասիրել և գնահատել «Սավրեմեննիկ» թատրոնի խնդրահարույց բեմադրության վերաբերյալ գնահատականը։
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:
Այս թեմայով այլ հղումներ-1