Ուկրաինացինները Կաննի փառատոնում խախտել են Հայաստանի իրավունքները05.14.2014
Ուկրաինացի կինեմատոգրաֆիստները Կաննի փառատոնին գցել են թյուրիմացության մեջ, Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ներկայացնելով Ուկրաինայի անունից: Դա առաջացրել է նրանց հայ գործընկերների զայրույթը: Այդ մասին հաղորդում է « gazeta.ru» կայքը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Փարաջանովի կինոնկարը մտել է այդ նշանավոր կինոփառատոնի «Կաննի դասական» հետահայաց ծրագրի մեջ:
Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը փոխանցել է, որ «Նռան գույնը» ֆիլմի իրավունքներն ամբողջությամբ պատկանում են Հայաստանին և ոչ թե Ուկրաինային: Այն նկարահանվել է 1968թ.-ին հայկական «Հայֆիլմ» կինոստուդիայում: Ժապավենի վերականգնմամբ զբաղվել է «Համաշխարհային կինոյի հիմնադրամը»:
Նա նաև նշել է, որ ֆիլմի վերականգնման նյութերը ներկայացվել են ինչպես հայկական, այնպես էլ Ռուսաստանի «Գոսֆիլմֆոնդի» կողմից, որտեղ պահպանվում են Խորհրդային Հայաստանում արտադրված գրեթե բոլոր կինոնկարները:
Գևորգյանը նաև նշել է, որ ուկրաինացի գործընկերներն իրավունք չունեին տարածել տեղեկատվություն, որ Փարաջանովի ֆիլմը պետք է ցուցադրեն Ուկրաինայի անունից:
Հայաստանի կինոկենտրոնի կայքում տեղադրված է ուկրաինական ԶԼՄ-ներից կատարված քաղվածքներ, որոնցում նշվում է, որ «Կաննի փառատոնին Ուկրաինայի կողմից նրբերանգ կհաղորդվի Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի ցուցադրմամբ»: