Դերասանների ձայները «արդար և բարոյական պայմանագրի» խնդրի առաջ 01.11.2024
Ամն֊ում ձայնագրությունների արտադրության մեջ ներգրավված արտիստներին միավորող SAG-AFTRA արհմիութենական կազմակերպությունը հայտարարել է, որ կարողացել է «ճեղքումային համաձայնության հասնել» դերասանների ձայները նեյրոցանցերում օգտագործելու հարցում։ Այդ մասին տեղեկացնում է ,Թագլուրը»՝ հղում անելով «kommersant.ru»֊ին։
Սրան հակառակ, արտիստները, հայտարարել են, որ իրենց այդ մասին ոչ մեկը չի հարցրել։
SAG-AFTRA արհմիութենական կազմակերպությունը պայմանավորվել է արհեստական ինտելեկտով ձայներ արտադրող Replica Studios ընկերության հետ, որի համաձայն ընկերությունը կարող է դիմել դերասաններին «արդար և բարոյական պայմանագրի» համար։ Արհմիությունում պնդում են, որ դերասանները այսուհետ կարող են ուսումնասիրել թվային ձայների ոլորտում նոր հնարավորություններ։ Նրանք կարող են իմանալ, թե ինչպե՞ս են պատրաստվում կիրառել իրենց ձայները, բացի այդ հնարավորություն կունենան ետ կանչել իրենց իրավունքներն ապագա նախագծերի համար։
Արհմիության հայտարարությունից հետո ձայնագրվող շատ հայտնի դերասաններ իրենց անբավարարվածությունն են հայտնել նոր պայմանավորվածության վերաբերյալ՝ ընդգծելով, որ իրենց հետ ոչ մեկը չի խորհրդակցել։ Դրան ի պատասխան, արհմիությունների ներկայացուցիչները հայտարարել են, որ պայմանավորվածությունը կայացվել է միայն Replica Studios ընկերության հետ, իսկ վերջինս երբեք նպատակ չի դրել արգելելու արհեստական բանականության կիրառությունը դերասանական աշխատանքների մեջ։ Անհրաժեշտ է միայն կանխանշել իրավական շրջանակները և սահմանել աշխատավարձի արդար չափ։