Փորձում են «դրական հանցագործներին» արգելել օրենքով05.01.2014
Ռուսաստանի պետական դումայի պատգամավորները առաջարկում են օրենք ընդունել կինոյում, լրատվամիջոցներում և գրականության մեջ «դրական հանցագործների» կերպարների օգտագործումը արգելելու մասին՝ գտնելով, որ «գողական երգերը» և գողական աշխարհի ռոմանտիկացումը ոչնչացնում են ռուսաստանցիների բարոյական կողմնորոշումները և տանում նրանց դեպի կյանքի քրեականացման, բռնության քարոզչության՝ սպառնալով հասարակության էթիկական չափանիշներին:
Այդպիսի նախաձեռնությամբ խորհրդարանում հանդես է եկել էներգետիկայի կոմիտեի նախագահի տեղակալ Օլեգ Միխեևը, ով նախապատրաստել է համապատասխան ուղղումներ տեղեկատվության մասին օրենքում: Նրա կարծիքով, ֆիլմերի, սերիալների, երգերի և գրքերի միջոցով Ռուսաստանում ընթանում է բռնության և հանցագործի հերոսացում և ապրելակերպի մեծամասշտաբ քարոզչություն:
«Մասնագետների ուսումնասիրությունները փաստում են, որ Ռուսաստանում բռնությունը արտակարգ բարձր նիշի վրա է գտնվում: Այսպես, վերջերս համապարփակ «խաղաղասիրության վարկանիշի» ամենաթարմ վարկածով Ռուսաստանը 2014թ.-ին 155-րդ տեղում է, բռնության մակարդակով զիջելով միայն Սոմալիին և Աֆղանստանին»,- նշել է պատգամավորը»,- նշել է Միխեևը:
Այդ կապակցությամբ նա առաջարկել է սահմանել տուգանքների մեխանիզմ՝ քաղաքացիների համար ներքին շեմ սահմանելով 2,5 հազր ռուբլի, իսկ իրավաբանական անձանց համար՝ մինչև 500 հազար ռուբլի: