Մահացել է վրացական կինոյի վարպետ Բաադուր Ցուլաձեն05.13.2018
Այսօր, մայիսի 13-ին, 83 տարեկան հասակում կյանքից հեռացել է դերասան, ռեժիսոր, սցենարիստ, հեռուստահաղորդավար, Վրաստանի վաստակավոր արտիստ Բաադուր Ցուլաձեն: Այդ մասին «РИА новости»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Ցուլաձեն ծնվել է 1935թ.-ին, Բաթումիում: Նա հայտնի է այնպիսի ֆիլմերից, ինչպիսիք են «Եղեք իմ ամուսինը», «Տերևաթափ», «Բուրատինոյի արկածները» և այլն: Ընդհանուր առմամբ նա մարմնավորել է 90 կերպար, Ինչպես նաև որպես ռեժիսոր նկարահանել է 10 կինոնկար:
Ցուլաձեն Վրաստանում հայտնի հեռուստատեսային դեմք էր: Նա վարում էր մասսայականություն վայելող խոհարարական հաղորդում: