Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Էդվարդ Մունկը այսօր կրկին ներկա է Բեռլինում

09.15.2023

Այսօրվա, Սեպտեմբերի 15֊ի, Գերմանիայի մայրաքաղաքում արվեստասերների ուշադրությունը գրավող նշանակալից միջոցառումներից մեկը նվիրված է Էդվարդ Մունկին։ «Berlinische Galerie» ցուցասրահում կբացվի նորվեգացի հանճարեղ նկարչի ստեղծագործությունների «Հյուսիսի կախարդանքը» վերտառությամբ ցուցահանդեսը։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «ru.euronews.com»֊ին։

Գերմանիայի և հատկապես նրա մայրաքաղաք Բեռլինի հետ Մունկը կապված է եղել առանձնահատուկ ձևով։ Պաշտամունքի հասցված «Ճիչ» նկարի հեղինակի Բեռլինյան կենսագրությունը վկայում է, որ նրա ստեղծագործական ազդեցությունը համաշխարհային գեղանկարչության զարգացման վրա միայն այդ նկարով չի սահմանափակվում։ Մունկը մարտահրավեր է նետել ժամանակակիցներին իր արմատական մոդեռնով, ընդհանրապես և դա առավել ընդգծված դիտարկվում է 19 և 20֊րդ դարերի սահմանագծին նրա կյանքի բեռլինյան ժամանակաշրջանում։

Ցուցահանդեսը բացահայտում է Մունկի խոր և բազմակողմանի պատմությունը գերմանական մայրաքաղաքի հետ, դա արտացոլում է բազմաթիվ կտավների, գրավյուրների և լուսանկարների միջոցով։

1892-ից 1933թթ֊երին Մունկը Բեռլինում մասնակցել է մոտ 60 ցուցահանդեսների։ Դա վկայում է, որ նրա համար Բեռլինը դարձել է եվրոպական մշակույթի կարևոր կենտրոն։

Այսօրվա ցուցահանդեսում այցելուներին են ներկայացված Էդվարդ Մունկի 80 գլուխգործոցներ։ Նրա աշխատանքներից բացի այցելուների ուշադրությանն են ներկայացված նաև մի շարք այլ նկարիչների գործեր։





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։

Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 94 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ