Նիկոլ Քիդմանի նոր դերը 09.30.2013
Ավստրալիացի դերասանուհի Նիկոլ Քիդմանը ռեժիսոր Վերներ Հերցոգի «Անապատի թագուհին» նոր գեղարվեստական կինոնկարում կխաղա գլխավոր հերոսուհուն:
Ավելի վաղ այդ դերի համար բանակցություններ են վարվել դերասանուհի Նաոմի ՈՒոթսի հետ, սակայն, ի վերջո, ֆիլմը ստեղծողները նախապատվությունը տվել են Նիկոլ Քիդմանին:
Նա պետք է խաղա Գերտրուդ Բելլին: Մի կնոջ, ով զբաղվում էր հնագիտությամբ, քարտեզագրությամբ և, որպես դիվանագետ, Բրիտանական կայսրությունը ներկայացրել է Մերձավոր արևելքում:
Նշենք, որ ֆիլմի ռեժիսոր Վերներ Հերցոգը վերջին շրջանում տարված էր վավերագրական ֆիլմերի նախագծերով, իսկ «Անապատի թագուհին» գեղարվեստական կինոնկարը, փաստորեն, կնշանավորի նրա վերադարձը խաղարկային ժանր: