Ռեժիսորն արդեն 90 օր հաճախում է «անոնիմ հարբեցողների» ընկերության հավաքների12.01.2014
Դանիացի նշանավոր կինոռեժիսոր Լարս ֆոն Թրիերը խոստովանել է, որ իր ֆիլմերի մեծ մասը «ինտոկսիկացիայի արդյունք» են: Այդ մասին «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
«Երբ նա աշխատում է սցենարի վրա, ապա, իր իսկ խոստովանությամբ, ինքն իրեն հասցնում է մի հատուկ վիճակի՝ օրական խմելով մի շիշ օղի և ընդունելով հաբեր, որոնք առաջացնում են էյֆորեա: Այդ եղանակով նա հնարավորություն է ստանում ներթափանցել զուգահեռ աշխարհ, որտեղ գաղափարները ուղղակի շատրվանում են»,- գրում է նրա մասին «Politiken» պարբերականը:
Այդ եղանակով Թրիերը 12 օրում ստեղծել է «Դոգվիլ» ֆիլմի սցենարը: Իսկ սթափ վիճակում նա գրել է միայն իր վերջին ֆիլմի՝ «Նիմֆոմանուհու» սցենարը, որը նրանից խլել է մեկ ու կես տարի:
Ռեժիսորն արդեն 90 օր ոգելից խմիչք չի օգտագործում և ամեն օր հաճախում է «անոնիմ հարբեցողների» ընկերության հավաքների: Սրա հետևանքով նա կարծում է, որ ինքը որպես արվեստագետ սպառվել է և այսուհետ կպատրաստի միայն «զզվելի ֆիլմեր»:
Նա վստա չի, որ կկարողանա պահպանել գեղարվեստական այն մակարդակը, ինչը որ ինքն իրենից պահանջում է: Նրա կարծիքով, նախկին հարբեցողները և թմրամոլները երբեք չեն ստեղծել գեղարվեստական արժեքներ: Այնուամենայնիվ, ռեժիսորը կարծում է, որ ինքը ընտրություն պիտի կատարի մարդ Լարս ֆոն Թրիերի և ռեժիսոր Լարս ֆոն Թրիերի միջև: Իսկ առայժմ նրա մեջ գերակայում է Լարս Թրիերը ( «Ֆոն» մասնիկը նա ավելացրել է որպես ռեժիսորական կեղծանուն, իսկ իրականում նա չունի ազնվական ծագումը հաստատող այդ երեք տառը իր ազգանունից առաջ դնելու հիմք, քանի որ ծագումով ազնվական չի):
«Թրիերի գլխավոր կախվածությունը ալկոհոլից կամ թմրանյութերից չի, այլ հանդիսատեսի ուշադրությունից»,- գրել է բրիտամական «The Guardian» պարբերականը: Իսկ «Politiken»-ը ավելացնում է. «Չեք կարող 100 տոկոսով համոզված լինել, որ նա ձեր հետ չի խաղում: Թրիերը ստեղծագործող անհատ է և նրա ստեղծագործությունը ոչ միայն ֆիլմեր են, այլև հանրային ելույթներ»:
58-ամյա Լարս ֆոն Թրիերը համարվում է մեր ժամանակների ամենահեղինակավոր ռեժիսորներից մեկը: Նրա աշխատանքներից են՝ «Դոգվիլը» (2003թ.), «Հակաքրիստոսը» (2009), «Մելանխոլիա» (2011թ.) և այլն:
2000 թ.-ին «Մթի մեջ պարողը» կինոնկարի համար նա Կաննում նվաճել է գլխավոր մրցանակը՝ «ոսկե արմավենու ճյուղ»: