«Ալ առագաստներն» ունեցել են աննախադեպ մեծ մասշտաբներ06.25.2018
Հունիսի 24-ի գիշերը Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում կայացած դպրոցական շրջանավարտների ավանդական «Ալ առագաստներ» միջոցառումն ունեցել է աննախադեպ մեծ մասշտաբներ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «dp.ru»-ին:
Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության համապատկերում անգամ այս միջոցառմումը չի կորցրել իր գրավչությունը և թափը: Սանկտ-Պետերբուրգի նահանգապետի մամլո քարտուղարի տարածած տեղեկատվության համաձայն, 2018թ.-ի «Ալ առագաստներին» մասնակցել է, ընդհանուր առմամբ, ավելի քան 1,2 մլն մարդ: Իսկ միջոցառման անվտանգությունը և հասարակական կարգի պահպանությունը իրականացրել է 2250 ոստիկան:
Այս տարի շրջանավարտներին կյանքի մեծ ճանապարհ ուղեկցելու պետերբուրգյան այս ծեսը թվով հոբելյանական 50-րդն էր: Դրանով են բացատրվում այս շոուի աննախադեպ մեծ մասշտաբները և շքեղությունը, որոնց, անշուշտ, նպաստել է նաև Մունդիալ-2018-ի մեծաթիվ և բազմազգ երկրպագուների ներկայությունը:
Սանկտ-Պետերբուրգի Դվորցովի հրապարակից ուղղորդվող և ներկայացվող միջոցառումը վարել են հեռուստամեկնաբան և դերասան Իվան Ուրգանդը և արդեն 3-րդ տարին նրա հետ այս հարթակում աշխատող Դաշա Ալեքսանդրովան:
«Youtube» հոսթինգում տեղադրվել է դպրոցական շրջանավարտներին նվիրված այդ մեծ միջոցառման բարձրակետը, այն պահի տեսագրությունը, երբ «Ալ առագաստները» ժամանում են Սանկտ-Պետերբուրգի նավահանգիստ, որտեղ հեքիաթի արքայազնին էին սպասում բոլոր ներկաները՝ անկախ սեռից, տարիքից, դավանանքից և ազգությունից: