Նեֆերտիտին Գերմանիայից դեռ չի վերադառնա Եգիպտոս04.02.2024
Եգիպտոսի իշխանությունները փորձում են Գերմանիայից հայրենիք վերադաձնել Նեֆերտիտիի հայտնի կիսանդրին, որը այսօր Բեռլինի եգիպտական թանգարանի հավաքածուի մաս է կազմում։ Կիսանդրին հայտնաբերվել է 1912 թվականին գերմանացի եգիպտագետ Լյուդվիգ Բորչարդտի գլխավորած պեղումների ժամանակ։ Այդ պեղումների ընթացքում հայտնաբերված բոլոր գտածոները բաժանվել են եգիպտական և գերմանական կողմերի միջև, թեև Կահիրեն վստահ է, որ նման բաժանումն անարդար է: Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով « artguide.com»֊ին։
Գերմանական կողմը հրաժարվում է քննարկել արտեֆակտը վերադարձնելու հնարավորությունը։ Եգիպտական թանգարանի տնօրեն Ֆրիդերիկե Սեյֆրիդն հայտարարել է, որ Գերմանիայում ոչինչ չգիտեն կիսանդրին վերադարձնելու Կահիրեի պաշտոնական խնդրանքի մասին,իսկ այն Եգիպտոս վերադարձնելու որոշում կարող է կայացվել միայն պետական մակարդակով։ Տնօրենը նաև մտավախություն է հայտնել, որ փոխադրումը կարող է ն անուղղելի վնաս հասցնել արտեֆակտին։