Գրիգոր Նարեկացին հռչակվեց նաև կաթոլիկ եկեղեցու վարդապետ2015թ.-ի ապրիլի 10-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին մատուցված պատարագի ընթացքում Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարեց, որ համամիտ լինելով և, միաժամանակ, ընդունելով բազմաթիվ եպիսկոպոսների և հավատացյալների խնդրանքը՝ 10-րդ դարի մեծագույն հայ բանաստեղծ, Սուրբ Գրիգոր Նարեկացուն հռչակում է Տիեզերական եկեղեցու վարդապետ:
«Նա իր կյանքով և իր վարդապետությամբ քարոզել է գեղեցկության աստվածաբանությունը, նրա խոսքի գեղեցկությունն ու աստվածաբանական միտքը միշտ մեծապես գնահատվել են և ժողովրդի, և խորիմաստ աստվածաբանների կողմից: Նրա տևական ժողովրդականությունը կապված է իր գլխավոր աշխատության «Մատյան Ողբերգության» պոեմի հետ, որը հայ ժողովուրդն անվանում է «Նարեկ» և այն հայ ժողովրդի մեջ համարվում է նրա ամենատարածված գրությունը»,- այդ առթիվ իր ունեցած ելույթում նշել է Վատիկանի սրբադասման դատավորությունների կարդինալ Անջելո Ամատոն:
Մինչ այս, հռոմեական եկեղեցու ողջ պատմության ընթացքում, այդ տիտղոսով մեծարվել և գնահատվել է 35 հոգի: Գրիգոր Նարեկացին դարձավ այդ տիտղոսը կրող 36-րդ սրբադասված հոգևոր անձը:
Գրիգոր Նարեկացին ծնվել է 951թ.-ին Վասպուրական նահանգի Ռշտունյաց գավառի Նարեկ գյուղում։ Նա կրթությունն ստացել է հայրենի գյուղի վանքում, որն էլ ավարտելուց հետո ձեռնադրվել է վարդապետ:
Գրիգոր Նարեկացին վախճանվել է 1003թ.-ին և թաղվել այն վանքի մոտ, որտեղ մինչև կյանքի վերջ իր խոնարհ ծառայությունն է մատուցել Աստծուն: Նրա գերեզմանը վերածվել է ուխտատեղիի, սակայն 1915թ.-ի Մեծ եղեռնի ժամանակ բարբարոսաբար և անհետք քանդվել է։