Անագե զինվորիկը ավելին է, քան խաղալիքը05.30.2018
Սանկտ-Պետերբուրգի զորավար Ալեքսանդր Սուվորովին նվիրված թանգարանի նախկին պահակատանը բացվել է Ռուսաստանում առաջին անագե զինվորների թանգարանը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:
Այսօր թանգարանը ունի շուրջ 60 հազար զինվորիկներ:
«Սա կոլեկցիոներների, պատմական մանրաքանդակագործության և, անշուշտ, երեխաների համար ուրախ իրադարձություն է: Անագե զինվորիկը ավելին է, քան խաղալիքը: Դա հրապուրվածություն է, որը գրավում է և մղում է պատմություն, զինվորական գործ, զորավարների կենսագրությունը ուսումնասիրելուն»,- թանգարանի բացման արարողության ժամանակ հայտարարել է Սանկտ-Պետերբուրգի փոխնահանգապետ Ալեքսանդր Գովորունովը:
Նրա ասելով, այս հավաքածոն թանգարանում կենտրոնացվել է 30 տարվա ընթացքում: Դրան աջակցել են նաև բազմաթիվ հովանավորներ: Օրինակ, Մուսա Էկզեկովը անցյալ տարի նվիրել է 1914թ.-ին ռուսական կայսերական գվարդիայի վերջին շքերթի վերականգնված տարբերակը, որտեղ ընդհանուր առմամբ հաշվվում է 2,5 հազար անագե զինվորիկ:
Պետերբուրգյան նոր թանգարանը ունի 6 դահլիճ: Այն հետաքրքրվողներին կծանոթացնի անագե մանրաքանդակագործության պատմությանը: Իսկ դահլիճներից մեկն էլ նվիրված է Հանս Քրիսթիան Անդերսենի «Խիզախ Անագե զինվորիկը» հայտնի հեքիաթին: