Միրե Լին կհեղինակի Լոնդոնի «Tate Modern» թանգարանի 2024թ․֊ի հատուկ նախագիծը 02.15.2024
Քանդակագործուհի Միրե Լին կլինի Լոնդոնի «Tate Modern Turbine Hall»-ի ամենամյա հատուկ նախագծի հեղինակը, որը հանրությանը կներկայացվի 2024 թվականի հոկտեմբերի 8-ին։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով՝ « artguide.com»֊ին։
Միրե Լին հայտնի է դարձել իր լայնածավալ կինետիկ ինստալացիաներով՝ որոնցում օգտագործում է սիլիկոն և կավ։ Այդ նյութերը նա կիրառում է կառույցներում վանդակաճաղերը, կցամասերը և այլ հանգույցները ծածկելու համար։
Գործերը տեղից շարժելու և տեղափոխելու համար Լին օգտագործում է շարժիչներ, իսկ օգտագործած նյութերից անջատվում է հեղուկ և ճայթյուն է լսվում․․․ Ընդ որում, կառուցվածքները հաճախ նման են ներքին օրգանների:
Լիի աշխատանքները մասնագետների ուշադրության են արժանացել 2022 թվականի Վենետիկի բիենալեում։ Նրա ինստալյացիաներից մեկը ներառվել է Նյու Յորքի ժամանակակից արվեստի «New Museum»֊ում («Նոր թանգարանում»)։
Լոնդոնի «Tate Modern» թանգարանի տնօրեն Կարին Հինդսբոն Միրե Լիին անվանել է «ամենաինքնատիպ կենդանի արվեստագետներից մեկը»։ Նա նաև նշել է, որ անհամբեր սպասում է, թե ինչպես է քանդակագործուհին «վերափոխում պաշտամունքային «Turbine Hall»-ը իր սադրիչ, բազմազգայական ձևերով»:
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի