Գիշերային հանդիպումներին մասնակցեցին 111 թանգարան2015 թ.-ին իր տասնամյակը բոլորած «Թանգարանների գիշեր» միջազգային ավանդական ծրագրին Հայաստանում և Արցախում մայիսի 16-ին մասնակցել են, ընդհանուր առմամբ, 111 թանգարաններ:, որը նախորդ տարի շարժմանը մասնակցած թանգարանների թվից 10-ով ավելի է:
Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարարության նախաձեռնությամբ և Թանգարանների միջազգային խորհրդի ու UNESCO-ի հովանավորությամբ անցկացվաղ ավանդական միջոցառմանը հայկական երկու հանրապետությունները միացան երեկոյան ժամը 18:00-ից մինչև գիշերվա 01:00-ը:
Նախատեսված միջոցառումների ծրագրով ընթացող Համաեվրոպական թանգարանային շարժման մաս կազմող հայկական երկու հանրապետությունների համար այս տարին առանձնահատուկ խորհուրդ ունեցավ, քանի որ այն կայացավ հայոց Մեծ եղեռնի 100-ամյակի տարում: Պատահական չի, որ նկատի ունենալով այդ ողբերգական տարելիցը, 2015 թ.-ի ծրագիրը կրում էր «Թանգարաններ, հիշողության վկաներ» խորագիրը:
Հատկանշական է, որ նույն խորագրի ներքո անցյալի պատմության ու քաղաքակրթական արժեքների հետ հաղորդակցվելու ձեռնարկներ են իրականացվել նաև արտերկրի հայկական դեսպանություններում և կենտրոններում:
Հիշեցնենք, «Թանգարանային գիշերները» անցկացվում են թանգարանների միջազգային օրվա նախօրեին, որը հիմնադրվել 1977 թ.-ին և ավանդաբար նշվում է մայիսի 18-ին: