Կատարելագործում են կրթության որակի գնահատման համակարգը03.05.2020
Ռուսաստանի մշակույթի նախարարությունը նախապատրաստական աշխատանքներ է սկսել իրեն ենթակա բուհերում ուսումնառության որակի գնահատման մեթոդը կատարելագործելու նպատակով: Այդ աշխատանքը բարեհաջող ավարտելուց հետո երկրում մշակութային գործունեությամբ զբաղվող վարկանշային գործակալություններին կառաջարկվի գնահատման նոր համակարգ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:
«Մշակույթի, կատարաողական արվեստի ոլորտում այնքան էլ հեշտ չէ գնահատելը, թե որքա՞ն որակյալ է իրականացվում նախապատրաստությունը, այդ պատճառով մենք մեր առաջատար բուհերի հետ քննարկումներ ենք սկսել»,- վերջերս կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՌԴ մշակույթի նախարարության գիտության դեպարտամենտի տնօրեն Նատալիա Զոլոտարևան: Նա նշել է, որ քննարկումների արդյունքում կձևավորվի առաջարկությունների փաթեթ, թե համապատասխան հաստատությունները ինչպես են կատարելագործելու մշակութային և ստեղծագործական բուհերում կրթության որակի գնահատումը:
Ռուսաստանի մշակույթի գերատեսչությունում ակնկալում են, որ արդյունքում մեկ տարի անց կունենան կրթության որակի գնահատման համար տեսչական ծառայությունների համար կունենան նոր և առավել ժամանակակից կոնկրետ առաջարկություններ: