Համոզվել է, որ բռնի ուժով իշխանության հասնելու պայքարի եղանակը սխալ է11.12.2014
Սերբ ռեժիսոր Էմիր Կուստուրիցան շուտով կավարտի Ուրուգվայի նախագահ, 79-ամյա Խոսե Մուխիկայի մասին իր ֆիլմը: Այդ մասին տեղական լրատվամիջոցների տարածած հաղորդագրությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ին:
Ֆիլմը կոչվում է «Վերջին հերոսը» և պատմում է Ուրուգվայի ղեկավարի կյանքի մասին, ում իրավասություններն ավարտվում են 2015 թ.-ի մարտի 1-ին:
Համաձայն Ուրուգվայի սահմանադրության, նա իրավունք չունի անընդմեջ վերընտրվել երկրորդ ժամանակաշրջանում:
Ֆիլմի հիմքում դրված են Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում և, Միացյալ ազգերի կազմակերպության Գլխավոր Ասսամբլեայում ընդհանուր քաղաքական քննարկումների մասնակցելու նպատակով Նյու-Յորքում գտնվող Խոսե Մուխիկայի հետ Էմիր Կուստուրիցայի ունեցած հարցազրույցները:
Ուրուգվայի առաջնորդը Կուստուրիցայի հետ խոսում է համաշխարհային գլոբալ հիմնախնդիրների, երկրում մարիխուանա արտադրելու և դրա վաճառքը օրինականացնելու մասին: Նա նաև ռեժիսորի հետ կիսում է իր բանտային կյանքի մասին հիշողությունները և պատմում այն մասին, թե ինչպես է անցկացնում ժամանակը քաղաքից դուրս գտնվող իր համեստ տանը, որտեղ զբաղվում է հողագործությամբ:
Կինոնկարի վերջին հատվածը կնվիրվի Խոսե Մուխիկայի նախագահության վերջին օրերին:
Նոյեմբերի 30-ին Ուրուգվայում կկայանա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որտեղ ֆավորիտ է համարվում ղեկավարող ձախ ուժերի «Լայն ճակատ-Առաջադեմ հանդիպում» կոալիցիայի ներկայացուցիչ, երկրի նախկին նախագահ(2005-2010թթ), 74-ամյա Թաբարե Վասկեսը:
2015թ.-ի մարտի 1-ին Խոսե Մուխիկան նախագահական իրավունքները կփոխանցի իր հաջորդին:
Խոսե Մուխիկան նախկինում հայտնի է եղել որպես «Թուփամարոս» խմբակցության մասնակից, որը տիրող ռեժիմի դեմ պայքարի ընթացքում 1960-1970թթ.-երին կիրառում էր նաև զինված մեթոդներ՝ ահաբեկչություն, բանկերի թալան, պատանդների գերեվարում: Զորքերի հետ ընդհարումների ժամանակ Մուխիկան ստացել է 6 հրազենային վնասվածք, ձերբակալվել է, ենթարկվել խոշտանգումների և, ընդհանուր առմամբ, բանտում անցկացրել ավելի քան 14 տարի: 1985թ.-ին, քաղաքական բանտարկյալների համաներումից հետո, նա ազատ է արձակվել: Կյանքի այս նոր շրջանում նա եկել է այն համոզման, որ բռնի ուժով իշխանության հասնելու պայքարի եղանակը սխալ է: