Թատրոնի նկատմամբ իշխանությունների մեջ ձևավորված բացասական լիցքը վերացել է03.29.2019
Մոսկվայի նահանգային «ՖԵՍՏ» թատրոնի ղեկավար-տնօրեն Իգոր Շապավալովը տեսագրված ուղերձ է հղել իրենց թատրոնի հանդիսատեսներին, հույս հայտնելով, որ շուտով մշակութային հաստատության կյանքը կվերադառնա սովորական ստեղծագործական հուն և թատրոնի պետական ֆինանսավորումը կվերականգնվի նախկին ծավալով:
Հիշեցնենք, որ մարտի 26-ին Մոսկվայի նահանգի Միտիշչի քաղաքի «ՖԵՍՏ» թատրոնում Տնտեսական հանցագործությունների դեմ պայքարող պետական կառույցի աշխատակիցները խուզարկություններ են իրականացրել թատրոնում և հաստատության նախկին տնօրենի բնակարանում՝ բռնագրավելով փաստաթղթեր և համակարգիչներ:
Իրավապահ մարմինները կասկածում են, որ թատրոնի ղեկավարությունը գերազանցել է պաշտոնական իրավասությունները: Իսկ թատրոնում իրենց նկատմամբ իրավապահ մարմինների այդ հետաքրքրասիրությունը մեկնաբանում են այն բանով, որ անցած շաբաթ իրենց ղեկավարությունը և նախկին տնօրենը բողոքել են դատախազին՝ խնդրելով ստուգել թատրոնին հասանելիք 12 մլն ռուբլու սուբսիդիան հատկացնելուց հրաժարվելու գործադիր իշխանության գործողության օրինականությունը:
Տնօրենը թատրոնի գործունեությունն առավել արդյունավետ դարձնելու օրակարգով բանակցություններ է անցկացրել Միտիշչի քաղաքի ղեկավարության հետ և եկել ընդհանուր հայտարարի: Հանդիսատեսներին ուղղված տեսաուղերձում նա նշել է, որ քաղաքպետարանում իրենց ունկնդրել են ըմբռնումով և տրամադրված են դրական: Իգոր Շապավալովը հույս է հայտնել, որ թատերական կոլեկտիվի խնդրանքները կստանան արձագանք:
Այս թեմայով այլ հղումներ-1