Բեմադրությունը հանվել է քանի որ տարբեր կարծիքներ ունեն պատերազմի մասին 11.17.2022
Ռուսաստանի կազմի մեջ մտնող Բաշկիրստանի հանրապետությունում գործող Մաժիթ Գաֆուրի անվան դրամայի թատրոնում խաղացանկից հանել են Գուզել Յախինայի «Զուլեյխան բացում է աչքերը» վեպի հիման վրա ստեղծված նույնանուն բեմադրությունը։ Նման որոշման հիմք է ծառայել այն, որ Գուզել Յախինան չի օժանդակում Ուկրաինայում Ռուսաստանի կողմից իրականացվող «ռազմական սահմանափակ գործողությունը»։ Այդ մասին «teatral-online.ru»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»֊ը։
«Թատրոնի աշխատողների կարծիքը չի համընկնում հեղինակի կարծիքի հետ»,֊ իր պաշտոնական կայքում այսպիսի հայտարարություն է հրապարակել թատրոնը։ Այն նաև հրապարակել է գրողի հոդվիածներից մի հատված, որտեղ նշված է, որ փետրվարի 24֊ի նորությունները իրեն «ջնջել» են։ «Իմ աշխարհը ոչ թե շրջվել է, այլ՝ քանդքնդվել»,֊ գրել է Յախինան։
Գաֆուրի անվան թատրոնի կայքը նաև տեղեկացնում է, որ իրենց մշակութային հաստատությունն «օժանդակում է հատուկ ռազմական գործողությունը, որը Ռուսաստանն ստիպված է իրականացնել Ոկրաինայում»։ Թատրոնի կոլեկտիվի համար, ինչպես մշակութային գործիչների համար նաև անընդունելի է «աշխարհը, որտեղ 8 տարվա ընթացքում նացիստները և ֆաշիստները սպանել են մեր եղբայր ժողովրդին»,֊ ընդգծում է թատրոնի կայքը։
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: