Է. Կուստուրիցա. «Ես, իրականում, շփոթված եմ, ես չգիտեմ, թե ի՞նչ է կատարվում»: 04.22.2016
Սերբ հայտնի կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցան ժխտել է իրեն վերագրվող այն պնդումները, որ իր «Հարդագողի ճանապարհով» նոր կինոնկարը Կաննի միջազգային փառատոնում չի ընդգրկվել քաղաքական պատճառներով: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:
«Կաննի փառատոնն այդ ֆիլմը ցանկանում էր, բայց մենք այն դեռ չէինք ավարտել,- ասել է նա բրիտանական «Screen Daily» պարբերականին,- ես, իրականում շփոթված եմ, ես չգիտեմ, թե ի՞նչ է կատարվում: Ես որևէ մեկի հետ բացարձակ չեմ խոսել»:
Ավելի վաղ որոշ լրատվամիջոցներ, հղում անելով հենց իրեն՝ Կուստուրիցային, տեղեկատվություն էին տարածել, որ նրա «Հարդագողի ճանապարհով» նոր կինոնկարը մերժել են ընդգրկել Կաննի փառատոնում՝ քաղաքական դրդապատճառներով: