Ցուցահանդես, որը հոլլիվուդյան հանրահայտ աստղին կներկայացնի բոլորովին նոր որակով 10.25.2013
Հոկտեմբերի 28-ին Սանկտ-Պետերբուրգի Ռուսական թանգարանում կբացվի հոլլիվուդյան մարտական ֆիլմերի աստղ, պրոդյուսեր և սցենարիստ Սիլվեստեր Ստալոնեի վրձնած գեղարվեստական նկարների ցուցահանդեսը, հաղորդում է «filmpro.ru» կայքը:
Այդ աշխատանքները հայտնի կինոաստղը ստեղծել է 1975-2013թթ.-երի ընթացքում: Ցուցադրությանը ներկայացված կտավներից 6-ը, ըստ հեղինակի, հատուկ արվել են պետերբուրգյան այս ցուցահանդեսի համար:
Ստալոնեն նկարչությամբ սկսել է զբաղվել մանկությունից, դեռ շվեյցարական քոլեջում սովորելու ժամանակներից: Պարզվում է, որ բոդի բոլդինգի և բոքսի գիտակ դերասանն արդեն ավելի քան 40 տարի զբաղվում է նաև գեղեցիկ արվեստների այդ ոլորտում: Ըստ Ռուսական թանգարանի փոխտնօրեն Եվգենիա Պետրովայի նրա նկարների ոճը «վերացական կերպարային էքսպրեսիոնիզմն է»: Իսկ նույն թանգարանի ցուցահանդեսի վերաբերյալ ծանոթության մեջ գրված են այսպիսի տողեր. «Ստալոնեի գեղարվեստական ձեռագիրը բացահայտվում է նրա անկեղծությամբ և զգացմունքայնությամբ: Հեղինակի խոսքերով` նկարչությունը ենթագիտակցականի ամենաարագ և ճշգրիտ հաղորդիչն է: Ստալոնեի նկարների կերպարները ֆիլմերի հերոսներ, հայտնի երաժիշտներ ու նրան մոտ կանգնած մարդիկ են»:
Ցուցահանդեսը կգործի մինչև 2014թ.-ի հունվարի 13-ը: