Բրիտանական թանգարանը մատչելի է յուրաքանչյուր ցանկացողին11.12.2015
Աշխարհահռչակ Բրիտանական թանգարանի ավելի քան 4,5 հազար ցուցանմուշ այսուհետ հնարավոր կլինի դիտել համացանցում: Դա հնարավոր է դարձել իրականացնել Google ընկերության «Street View» տեխնոկոգիայի միջոցով: Այդ մասին թանգարանի տնօրեն Նիլ Մաքգրեգորի այսօր տարածած տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:
Google-ի մշակութային ակադեմիայի համացանցային տարածքի վիրտուալ ցուցահանդեսների նախագծի շրջանակներում ստեղծվել են թանգարանի և նրա մշտական ցուցադրանքների կրկնօրինակներ: Այսպիսով, Բրիտանական թանգարանը դարձավ իր տեսակի մեջ աշխարհի խոշորագույն թանգարանը, որը կիրառում է «Street View» տեխնոկոգիան:
«Աշխարհն այսօր փոխվել է: Տեղեկատվության մատչելիության միջոցները նույնպես ապրել են զարգացում՝ շնորհիվ թվային տեխնոլոգիաների: Այս նորամուծությունը հնարավորություն է տալիս թանգարանին հետագայում նույնպես համապատասխանել ժամանակակից իրողության լուսավորության իդեալներին»,- ասել է Մաքգրեգորը:
Ցուցանմուշները լուսանկարելու գործընթացում Google-ն օգտագործել է լայն թույլտվության հատուկ տեխնոլոգիա: «Դա անհավանական է, սակայն հիմա յուրաքանչյուր ցանկացող, որտեղ էլ որ նա լինի, կարող է զգալ թանգարանի հավաքածոյի հարստությունը և ուսումնասիրել մարդկության մշակույթի ժառանգությունը»,-ասել է Google-ի մշակույթի ակադեմիայի տնօրեն Ամիթ Սուդը:
Բրիտանական թանգարանը հանդիսանում է Միացյալ թագավորության ամենաշատ այցելուներն ընդունող և աշխարհում հայտնի մշակութային հաստատությունը: 2014 թ.-ին այն ունեցել է 6,7 մլն այցելու: