Մոտեցնել այն ըմբռնմանը, որ նրանք նույնպես կարող են դա անել...12.26.2019
Այսօր, դեկտեմբերի 26-ին, Մոսկվայի «Եվրապեյսկի» առևտրաժամանցային կենտրոնի իմմերսիվ արվեստի տարածքում բացվել է «Utopio.art» վերտառությամբ ցուցահանդես, որտեղ ներկայացված են ռուսաստանցի ժամանակակից նկարիչների բազմաժանր աշխատանքներ՝ սկսած լուսակինետիկ ինստալացիաներից մինչև սթրիթ-արթ ( փողոցային արվեստ»: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:
Ցուցահանդեսի համակարգող Նատալիա Պանկովայի ասելով «Utopio.art» նախագիծը արվեստների ատրակցիոն է, հիբրիդային տարածություն մշակութային շոփինգի ձևաչափով:
Սա առաջին անգամ է, որ նման բովանդակության և ուղղության ցուցահանդես է կազմակերպվում ոչ թե գեղարվեստի սրահում, այլ առևտրաժամանցային համալիրում: Այստեղ հիմնականում աշխատանքներ են ներկայացրել Մոսկվացի և Սանկտ-Պետերբուրգցի արվեստագետները:
«Ժամանակակից արվեստը պատասխան է տալիս շատ կարևոր հարցերի. Ով ես դու, ինչու համար ես դու, ինչպիսի աշխարհում ես ապրում»,- նշել է ցուցահանդեսի համակարգողը:
Նրա ասելով միայն արվեստագետներն են աշխատում ժամանակի ամենասուր ծայրին, նրանք տեսնում են այն, ինչը սովորական մարդիկ հավանաբար կտեսնեն 10-15 տարի հետո: Ցուցահանդեսի պատասխանատուն բացատրել է, որ այսպիսի միջոցառումներով իրենք փորձում են մարդկանց մոտեցնել այն ըմբռմանը, որ նրանք նույնպես կարող են դա անել....
«Utopio.art» ցուցահանդեսը կշարունակվի 3 ամիս, որի ընթացքում ցուցադրանքը կկրի փոփոխություններ և «Եվրապեյսկի» առևտրաժամանցային կենտրոնում հնարավոր կլինի ծանոթանալ նաև այս ձևաչափերով ստեղծագործող ամերիկացի և եվրոպացի արվեստագետների աշխատանքներին: