Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Նվիրված է թատրոնների անդրկուլիսյան կյանքին և ներկայացումների փորձերին

02.05.2020

Սանկտ-Պետերբուրգի Ստանիսլավսկու անվան դերասանի տանը բացվել է թատերական հայտնի լուսանկարիչներ Վիկտոր Վասիլևի և Յուլիա Կուդրյաշովա-Բելոկրիսի աշխատանքների ցուցահանդեսը: «Հպում» խորագրով ցուցադրանքը նվիրված է պետերբուրգյան թատրոնների անդրկուլիսյան կյանքին և ներկայացումների փորձերին: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Վիկտոր Վասիլևը երկար տարիներ լուսանկարել է Պետերբուրգի փոքր դրամատիկական թատրոն–Եվրոպայի թատրոնի առօրյան և ստեղծագործական կյանքը: Այդ աշխատանքներում առանձնահատուկ տեղ են գրավում նշանավոր ռեժիսոր Լև Դոդինի բեմադրությունները և դրանցում զբաղված դերասանները՝ Քսենիա Ռապպապորտը, Դանիլ Կոզլովսկին, Ելիզավետա Բոյարսկայան, Սերգեյ Կուրիշևը և ուրիշները: Ցուցադրանքում քիչ չեն նաև պետերբուրգյան այլ թատրոններում արված լուսանկարները:

Յուլիա Կուդրյաշովա-Բելեկրիսի լուսանկարները շատ հետաքրքիր տեսադաշտից են ներկայացնում պետերբուրգցի հայտնի խորեոգրաֆ Բորիս Էյֆմանի բալետի և Ֆոնտանկայի թատրոնները: Դրանք հիմնականում պատկերում են վերջին 10 տարիների թատերական կյանքը: Սակայն քիչ չեն նաև արխիվային լուսանկարները, որոնք, օրինակ, պատկերում են 1980-ական թվականների Պետերբուրգի Տովստոնոգովի անվան Մեծ դրամատիկական թատրոնը, երբ այստեղ ստեղծագործում էին ռուսական արտիստական դպրոցի այնպիսի ներկայացուցիչներ, ինչպիսիք են Եվգենի Լեբեդևը, Վլադիսլավ Ստրժելչիկը, Օլեգ Բասիլաշվիլին, Ալիսա Ֆրեյնդլիխը...

Նշենք, որ վերջերս պետերբուրգցիները նշեցին Ալիսա Ֆրեյնդլիխի 85-ամյակը, որին ցուցահանդեսում հատկացված է առանձին բաժին:

Ցուցահանդեսը կգործի մինչև փետրվարի 14-ը:




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 832 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ