Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

ՌԴ֊ում հանգստյան օրերին չեղարկվել են բոլոր մշակութայի միջոցառումները

03.25.2024

Անցյալ երկու հանգստյան օրերին, մարտի 23֊ին և 24֊ին Ռուսաստանի շատ տարածաշրջաններում չեղարկվել են մասսայական միջոցառումները՝ կապված մարտի 22֊ին Մոսկվայից ոչ հեռու գտնվող Կրասնոգորսկ քաղաքի «Կրոկուս Սիթի հոլլ»֊ում տեղի ունեցած արյունալի ահաբեկչության հետ։
Մոսկվայի քաղաքապետարանի որոշմամբ չեղյալ են համարվել այդ օրերին նախատեսված բոլոր սպորտային, մշակութային և մյուս միջոցառումները։

Ռուսաստանի մշակույթի նախարարությունը հայտարարել է, որ «բոլոր մասսայական և ժամանցային միջոցառումները դաշնային հաստատություններում մոտակա օրերին չեղարկվում են»։

«Ի նշան տուժածների հետ համերաշխության և Մերձմոսկվայում զոհվածների համար սգի,» հանգստյան օրերին չեղարկվել են բոլոր զվարճալի միջոցառումները Պետերբերգում։

Բոլոր խոշոր թանգարանները՝ Տրետյակովյան և Պուշկինի անվան պատկերասրահները, Մոսկվայի պատմության թանգարանը, Պետրբուրգի ռուսական թանգարանը, Էրմիտաժը հանգստյան օրերին աշխատել են, սակայն՝ չեղարկելով իրենց տարածքում նախատեսված միջոցառումները և էքսկուրսիաները։
Այդ օրերին համանման միջոցառումները չեղարկվել են նաև ՌԴ֊ի վարչական մյուս տարածաշրջաններում:

Մարտի 22֊ին Մոսկվայի «Կրոկուս Սիթի հոլլ»֊ում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը 2004թ․֊ին Ռուսաստանի Բեսլան քաղաքի դպրոցում տեղի ունեցածից հետո ամենախոշորն է, որի հետևանքով զոհվել են տարբեր տարիքի ավելի քան 140 քաղաքացիական անձնք։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 22 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ