«Օսկար» մրցանակաբաշխության մասնակցողների համար վակցինացիան պարտադիր չէ02.10.2022
Կորոնավիրուսի դեմ վակցինացված լինելու հաստատումը պարտադիր պայման չի լինելու ամերիկյան կինոակադեմիայի մրցանակաբաշխության վայր մուտք գործելու համար։ Այդ մասին «hollywoodreporter.com»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «Թագլուրը»՝ հղում անելով «ՏԱՍՍ»֊ին։
Կինոակադեմիան պլանավորում է արարողության բոլոր մասնակիցներին պարտադրել ներկայացնելու քովիդի թեսթի բացասական պատասխան, որը պետք է կատարված լինի արարողության օրը։
Այնուամենայնիվ, անհայտ է, թե ինչպե՞ս են միջոցառման վայր մտնելու հնարավորությունն ստանալու օտարերկրյա այն հյուրերը, որոնք վակցինացիա չեն արել։
Այս պահին ԱՄՆ֊ում գործում է կանոն, որի համաձայն այդ երկիր կարող են մուտք գործել միայն այն օտարերկրացիները, որոնք անցել են վակցինացման ամբողջական կուրս այն դեղամիջոցներով, որոնք հաստատվել են Միացյալ Նահանգների սննդի և դեղամիջոցների որակի հսկողության վարչության կամ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից։
Ասենք, որ ռուսական վակցինաները այդ ցուցակի մեջ չեն մտնում։
«Օսկար» մրցանակաբաշխության 94-րդ արարողությունը նախատեսված է 2022թ․ մարտի 27֊ին։ Այս անգամ միջոցառումը կացկացվի ավանդական դահլիճում՝՝ Լոս֊Անջելոսի Dolby թատրոնում։
Հիշեցնենք, որ անցյալ տարի, COVID ֊19֊ով պայմանավորված սահմանափակումների պատճառով, մրցանակաբաշխության հիմնական մասն անցկացվեց կամերային ձևաչափով՝ Լոս֊Անջելոսի Union Station երկաթուղային կայարանի ամֆիթատրոնում։